Հայաստանի
անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մեկնի Մոսկվա և չի մասնակցի նոյեմբերի
8-ին Մոսկվայում տեղի ունենալիք ԱՊՀ մասնակից պետությունների
Անվտանգության խորհուրդների քարտուղարների հերթական հանդիպմանը։ Տեղեկությունը հայտնել է ԱԽ քարտուղարի
մամուլի խոսնակը՝ չնշելով պատճառը։
Սա արտաքին քաղաքական վեկտոր փոխելու հերթական քայլն
է, որ արվում է Հայաստանի իշխանության կողմից։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը Vesti.am-ի
հետ զրույցում հիշեցրեց իր այն միտքը, որ այս քաղաքական ուժը իշխանության է բերվել
երեք նպատակով՝ Արցախի հայաթափում և հանձնում, Ռուսաստանին տարածաշրջանից դուրս թողնել
և այսպես կոչված Զանգեզուրի միջանցք տրամադրել։ Առաջինն արդեն իրագործված է, երրորդի
համար խոչընդոտ է Իրանը, իսկ երկրորդն իրականացնում են նմանատիպ քայլերի միջոցով։
Նկատենք, որ ռուսական հարթակում ինքը՝ Փաշինյանն, անձամբ չի ներկայանում։ Երբեմն փոխվարչապետին է գործուղում, երբեմն պարզապես հրաժարվում
է գնալ, հիմա էլ ենթականերին չի ուղարկում, բայց հայտարարությունների մակարդակում ձևացնում
է, թե ամեն բան կարգին է։ Կոշտ հայտարարություններին էլ ռուսական կողմն է սկսել կոշտ
պատասխանել։
«ՀՀ իշխանությունը ՌԴ-ի հետ կապող ռազմաքաղաքական
բոլոր կառույցներից դուրս գալու ծրագիր է իարականացնում՝ ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ներկայացուցիչ
չունի, զորավարժություններին չի մասնակցում և այլն։ ԱՊՀ-ն էլ Ռուսաստանի համար հետսովետական պետություններն իրար
հետ կապող կառույցի դեր է կատարում, որտեղ ևս հայակական կողմը չի ցանկանում ներկայություն
ունենալ։ Այս իրավիճակում հարց է առաջանում ո՞վ, ո՞ւմ Հայաստանից ավելի շուտ կհանի՝
Փաշինյանը՝ Ռուսաստանին, թե՞ հակառակը»,- նշեց քաղտեխնոլոգը։
Ուղիղ հարցին, թե Ռուսատանն ունի՞ տեսական և
գործնական հնարավորություններ՝ ՀՀ-ում իշխանություն փոխելու, Բադալյանը՝ պատասխանեց․
«Չեմ կարծում, որ Ռուսաստանը թուլացած է, պարզապես Ռուսաստանի քաղաքականությունը Հարավային
Կովկասում մի քիչ անհասկանալի է։ Հատկապես՝ Արցախի հարցում։ Ռուսաստանի թույլտվությունը
պատճառ դարձավ Արցախի ամբողջովին հայաթափմանը։ Կարծում եմ, Ուկրանիայի իրավիճակով պայմանավորված,
հիմա Ռուսաստնն այն իրավիճակում է գտնվում, որ կարող է Հայաստանում որոշակի գործողություններ
իրականացնել, սակայն խնիրն այն է, որ դա իր մոտ չի ստացվում, քանի որ Ռուսատանում փափուկ
ուժի քաղաքականությունն ընդհանրապես չի ստացվում, ի տարբերություն Արևմուտքի, որի բոլոր
ինստիտուտները «փափուկ ուժի» կիրառման են գնում»։
Արմեն Բադալյանը նշում է, որ ՌԴ-ն «փափուկ ուժի» քաղաքականություն
չի կարող վարել, կողմնակից է բիրտ ուժին։ Սակայան, միևնույն ժամանակ տեսնում ենք, որ
ՀՀ իշխանության հստակ հակառուսական գործողություններին ՌԴ արձագանքում է միայն կոշտ
հայտարարությունների ձևով և ոչ մի գործողություն։ Այստեղից կարո՞ղ ենք ենթադրել, որ «բիրտ ուժի» կողմնակիցը, երկար լռելուց հետո, ուժգին հակահարված կտա։ Բադալյանը ՌԴ-ի կողմից
լռությունն այլ կերպ է մեկանաբանում։ «Հնարավոր է, Ռուսաստանը պարզապես չգիտի ինչ անել, դրա համար էլ առաժմ ոչինչ չի անում։ ՌԴ-ն սովոր չէ փափուկ քաղաքականությամբ
աշխատելու, դրա համար էլ ոչինչ չի անում։ Հայտարարությունները հնչում են Զախարովայի
մակարդակով, որն իր ազդեցությունը չի թողնում՝ ինչն էլ բերում է Հայաստանի իշխանության
կողմից հաջորդ քայլի կատարմանը։ Սա բնական է, երբ տեսնում ես չկա արձագանք, ապա կատոարում
ես քո հաջորդ քայլը»,- եզրափակեց Արմեն Բադալյանը։









