Foto

Ռուսաստանն սկսել է էլեկտրաէներգիա մատակարարել Աբխազիային

Ռուսաստանն սկսել է էլեկտրաէներգիա  մատակարարել Աբխազիային՝  հանրապետությանն էլեկտրաէներգիայով սնուցող միակ էլեկտրակայանի՝ Ինգուր ՀԷԿ-ի ջրամբարում ջրի ցածր մակարդակի պատճառով։ Այդ մասին հայտնել է «Չեռնոմորէներգո»-ն՝ հավելելով, որ Աբխազիայում հնարավոր են նաև էլեկտրամատակարարման սահմանափակումներ։

«Սկսվել է Ռուսաստանի Դաշնությունից Աբխազիայի էներգետիկ համակարգին էլեկտրաէներգիայի մատակարարումը, ինչի շնորհիվ ապահովվում է Հանրապետության արևմտյան ու կենտրոնական հատվածների էներգամատակարարումը»,- նշված է հաղորդագրությունում։