• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

Միհրդատ Մադաթյանը ևս հրաժարվել է պատգամավորի մանդատը վերցնելուց

Միհրդատ Մադաթյանը հրաժարվել է մանդատից: Այս մասին Մադաթյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տեղեկացնում եմ, որ այսօր, նոյեմբերի 3-ին ԿԸՀ եմ ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում:

Ուզում եմ տեղեկացնել Ձեզ, որ մանդատից հրաժարվելու իմ որոշումը կապված է, մանդատը վերցնելու դեպքում իմ մասնագիտական գործունեության դադարեցման հետ, ինչը իրավական պահանջ է։

Համոզված եմ, որ իմ այն գործընկերը, ով կվերցնի մանդատը, ինձանից ոչ պակաս կարևոր և օգտավետ կլինի մեր հետագա, արժանապատիվ ու ազատ հայրենիք ունենալու պայքարի համար։

Հավաստացնում եմ Ձեզ, որ ես շարունակելու եմ իմ պայքարը նույն եռանդով ԱԺ-ից դուրս, նաև շարունակելով օգտակար լինել մեր հանրությանը իմ մասնագիտական հմտություններով։

Շնորհակալ եմ մեզ ընտրողներին, ընկերներիս, բարեկամներիս, հարզատներիս, ինձ հավատացող ու ինձ հետ պայքարող մարդկանց ինձ ընձեռնած վստահության համար»։

Այսօր ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր, որ Լևոն Քոչարյանի կողմից պատգամավորական մանդատը ստանձնելու հարցի շուրջ փաստաբանական խումբը առաջիկա ժամերին հանդես կգա հայտարարությամբ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լեւոն Քոչարյանի  փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ դաշնակցական գործիչ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ նոյեմբերի 2-ին ԿԸՀ է ներկայացրել պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում: Ցուցակում Լևոն Քոչարյանը 50-րդն է, Գերասիմ Վարդանյանը՝ 49-րդը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Չարչյանը հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը։

‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Եվրոպական առաջնորդները Մոսկվա չեն մեկնի. Զելենսկի


    Արամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ


    Մասկը Զելենսկուն մեղադրել է Starlink-ի վերաբերյալ ստելու մեջ


    Օդային տարածքի խախտման ժամանակ օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի ինքնաթիռները


    Նոյեմբերի 21-24-ը երթևեկությունը կդադարեցվի Վաղարշապատ-Մասիս ճանապարհի մի հատվածում


    Ո՞ւմ են օգտակար մարզումներից հետո սառցե լոգանքները


    Իրանը պատրաստակամություն է հայտնել առանց սահմանափակումների զարգացնել ՀՀ-ի հետ հարաբերությունները նավթագազային ոլորտում


    Փաշինյանը համերաշխություն է հայտնել Վրաստանի կառավարությանն ու ժողովրդին


    Արտավազդ Մինասյան․ Տասը տարում Հայաստանի ՏՏ ոլորտը դարձել է երկրի տնտեսության 7%-ն ապահովող ճյուղ


    Հայաստանի խորհրդարանը մի շարք օրինագծեր է ընդունել

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]