Foto

Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանը բացելու ուղղությամբ գուցե մոտ ապագայում լավ նորություններ ունենանք. ԱԳ նախարար

Հայաստանի համար շատ կարևոր է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացը։ Այս մասին ՀՀ ԱԺ-ում 2024 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով այդ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները։

«Կա գործընթաց, կա խոսակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին։ Ուզում եմ լավատեսություն հայտնել` ասելով, որ առնվազն, այն մեր պայմանավորվածությունը, որը վերաբերում էր Հայաստան-Թուրքիա միջպետական ցամաքային սահմանն առայժմ հատուկ խմբի մարդկանց համար՝ դիվանագիտական անձնագեր ունեցող և երրորդ երկրների քաղաքացիների համար, ահա այս խումբ մարդկանց համար սահմանը բացելու ուղղությամբ ուզում եմ հայտնել, որ այստեղ մոտ ապագայում լավ նորություններ, գուցե, ունենանք»։

Նա ընդգծեց, որ Հայաստանը շահագրգիռ է չորս հարևանների հետ կարգավորված հարաբերություններ ունենալ: