Foto

Տեսնես Փաշինյանի՝ Ալիևից խնդրած «կադաստրի վկայականով» թուլ կտա՞ն ՀՀ սուվերեն տարածքում լինել սուվերեն

Երեկ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հաստատեց ամիսներ առաջ մամուլում շրջանառվող այն լուրերը, որ Երասխում կառուցվող գործարանը տեղափոխվել է և կառուցվում է Զոդում՝ հայ-ադրբեջանական սահմանից և Երասխից մոտ 10 կմ հեռավորության վրա։ Լրատվականների փոխանցմամբ՝ խոսքը ոչ թե գործարանի, այլ՝ արտադարամասի մասին է։

Էականն այն է, որ, գործարանը կառուցելիս, ադրբեջանական զորքերը պարբերաբար կրակահերթի տակ էին պահում այն, այդ հատվածում բազմաթիվ վիրավորներ և զոհեր ունեցանաք։ Երասխն այս իշխանության պատկերացրած քարտեզում, և նույնիսկ Ալմա-Աթայի իրենց «սրտի» հռչակագրով, ՀՀ սուվերեն տարածք է, համենայն դեպս դեռ չի հայտարարվել, որ մեզ պետք չէ, որ դժբախտ կամ դժգույն է։ Ստացվում է, որ Արդրբեջանը ՀՀ սուվերեն տարածքում որոշում է թե որտեղ՝ ինչ կկառուցվի։

Նիկոլ Փաշինյանի կողմից «կարմիր գիծ» հայտարարված 29 800 քառ․ կմ տարածքում առաջին անգամ չէ, որ հարևան պեությունն է որոշումներ կայացնում և մեզ ինչ-որ իրավիճակ պարտադրում։ Ըստ վարչապետի՝ ադրբեջանական զորքերը շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի 144 քառ․ կմ-ը։ Փաշինյանի խոսքով՝ հենց ՀՀ օկուպացված տարածքից են թիրախավորում հայ զինվորին և գյուղացուն։

Երասխում կառուցվող գործարանն առաջինը չէ, որ հայտվել է Արդրբեջանի թիրախում։ Նախ Արցախի հանքերն էին, հետո էլ Սոթքի հանքը թիրախավորեցին, որի կեսը հիմա էլ օկուպացված է, հանքի բաց հատվածում նույնպես թշնամին կրակում է աշխատակիցների վրա և փաստացի այն չի շահագործվում։ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանամերձ բնակավարերում էլ գյուղացիները չեն կարողանում դաշտում, իրենց այգիներում հողագործական աշխատանքով զբաղվել և իրենց կենդանիներին արոտավայր տանել։

Հիմա էլ թիրախում Զանագեզուրի պղնձամոլիպդենային կոմբինատն է։ Ադրբեջանցի բնապահպանները պնդում են, որ տարածաշրջանում հանքն իբր մի շարքը էկոլոգիական խնդիրներ է ստեղծում, և վերջինիս գործունեության համար արհեստական խնդիրներ են փորձոււմ ստեղծել։ Վերջերս նրանք, որոշ հայ բնապահպանների հետ համատեղ, դիմել էին ՎԶԵԲ (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ)՝ խնդրանքով, որ վերանայվի հանքարբյունաբերությանը տրվող ֆինասավորումը։ Այստեղ կրակահերթի փոխարեն գործի է դրված հայ բնապահպանների հետ սինքրոն աշխատանքը՝ նույնաբովանդակ զեկույցներ, հարցազրույց ադրբեջանական քարոզչամեքենա հանդիսացող Baku.tv-ին, ՎԶԵԲ համատեղ դիմում և այլն։

Ադրբեջանը փաստացի որոշումներ է կայացնում ՀՀ սուվերեն տարածքում՝ սահմանամերձ գույղի ո՞ր գյուղացին կարող է դաշտ դուրս գալ, իսկ որը՝ ոչ, որ՞ հանքն աշխատաի, ո՞ր գործարանը որտե՞ղ կառուցվի կամ ի՞նչ ծավալով աշխատի, ՀՀ զինվորը ՀՀ տարածքի ո՞ր հատվածում ծառայի, ի՞նչ զենք գնենք, ի՞նչը Ադրբեջանը կդիտի որպես ռևանշ և ի՞նչը՝ ոչ։ ՀՀ բանկիչներին, և ընդհանրապես, Կադաստրի պետական կոմիտեում տրվող վկայականում գրված է լինում, որ այդ գույքի տիրապետման իրավունքը պատկանում է սեփականատիրոջը կամ սեփականատերերին։ Տեսնես Փաշինյանի՝ Ալիևից խնդրած «կադաստրի վկայականով» թուլ կտա՞ն ՀՀ սուվերեն տարածքում լինել սուվերեն։

Հեղինակ: Աննա Ավետիսյան