Foto

Խախտում են ՀՀ Սահմանադրույթան 47-րդ հոդվածը և 150 000 քաղաքացու, փաստացի, զրկում են ՀՀ քաղաքացիությունից

«ՀՀ կապույտ անձնագրերը թե՛ տարբեր միջազգային հարթակներում, թե՛ ներպետական ընթացակարգերում նշվել է, որ տրվել են մեր արցախցի հայրենակիցներին, որպես ճամփորդական փաստաթղթեր, որպիսի տարածքից դուրս գալու հետ կապված որևէ խնիր չառաջանա։ Ուզում եմ նշել, որ կապույտ անձնագրերը դրանք քաղաքացիությունը հավաստող փաստաթղթեր չեն և սա ամրագրված է նաև եվրոպական դատարանի վճիռներում, որտեղ որ դիտարկվել են այդ կապույտ անձնագրերի հարցը»։ Սրանք ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանի մտքրեն են։

Այն, որ կապույտ անձնագրերում նշվում է ՀՀ քաղաքացի, քաղաքացիությունը հայ, փաստորեն, ըստ այս իշխանության, այնքան էլ այդպես չէ։ Տեսնես՝ սա վերաբերո՞ւմ է նաև Շուռնուխի և մույս օկուպացված տարածքների ՀՀ քաղաքցիներին ևս։ Իրականում ՀՀ-ում և ԱՀ-ում բնակավող քաղաքացիների անձանագրերն իրարից չեն տարբերվում։

Եթե փոխնախարարի խոսքին այլ հայացք ես գցում, ստացվում է, որ ՀՀ-ն 150 000 կեղծ անձնագիր է շրջանառության մեջ դրել և շուրջ 28 տարի շարունակել է այդ գործընթացը, ընդ որում՝ 2018թ-ի իշխանափոխությունից հետո ևս։ 

Գոյություն չունի ներպետական մի փաստաթուղթ որտեղ գրված է, որ արցախցիների անձանգիրը տրված է միայն ճամփորդելու համար: Եթե նույնիսկ դրա համար է տրված, միևնույն է, տրված է ՀՀ անձնագիր, որի հովանավորը Հայաստանի Հանրապետությունն է։ Չկա ՄԻԵԴ գեթ մեկ ակտ, որտեղ նշվում է, որ ՀՀ կապույտ անձնագրերը քաղաքացիությունը չեն հավաստում։

Ավելին, ՄԻԵԴ-ը տարբեր վարույթներով գերիների, Ադրբեջանում պահվող անձանց, Արցախի 3 նախագահների մասով միջանկյալ որոշումներ է կայացրել՝ նշելով, որ նրանք ՀՀ քաղաքացիներ են։

Թե ՄԻԵԴ վճիռներին հղում անելով և բարդ բառերով նախադասություն ձևակերպելիս ի՞նչ նկատի ուներ փոխնախարարը՝ փորձեցինք ճշտել փատաբան Հայկ Ալումյանից, ով ՄԻԵԴ բազմաթիվ գանգատներ է ներկայացրել և առնչություն ունի այդ կառույցների հետ։ Ալումյանն ասաց, որ չի մեկնաբանի, քանի որ չի ցանկանում գրական բառապաշարից դուրս արտահայտություններ անել։

Սահմանադրագետ Վահե Գրիգորյանի գնահատմամբ՝ սա կառավարության հերթական ներկայացուցչի հերթական անհիմն արտահայտությունն է։ «Փաստաթուղթը տրվել է ՀՀ-ի կողմից, վրան գրված է ՀՀ քաղաքացու անձնագիր։ Նման հայտարարությունից առաջ առնվազն պետք է մի անգամ այդ փաստաթղթի հետ ծանոթանալ»,- Vesti.am-ի հետ զրույցում նշեց Վահե Գրիգորյանը։

Փոխնախարարի արտաբերած մյուս տերմինը «ճամփորդական փաստաթուղթ» ասվածը, ըստ ՀՀ-ի կողմից վարեացված կոնվենցիայի, տրվում է միայն փախստականի կարգավիճակ ունեցող անձանց։ Գրիգորյանի խոսքով՝ արցախցիները, Արցախում, որևէ կերպ, չէին կարող ունենալ փախստականի կարգավիճակ։

Պաշտպանության նախարարությունն Արցախի մեր հայրենակիցներին ընդունում է աշխատանքի, իսկ ուտիկանությունը՝ ոչ՝ պատճառաբանելով, որ նրանք չունեն ՀՀ քաղաքացիություն և պետք է դիմեն միգրացիայի ծառայությունը՝ նոր կապույտ անձնագիր ստանալու համար։ Պետական երկու մարմին փաստացի հակասում են միմյանց։ Սա ևս անենաթողության և պետական համակարգում տիրող աբսուրդային վիճակի մասին է հավաստում։

Հիմա ՆԳ նախարարությունը սկսում է գործընթաց, որով փաստացի հայատարարում է, որ 150 000 ՀՀ քաղաքացի իրականում ՀՀ քաղաքացի չէ, այլ՝ օրինակ, փախտական։ Այդ կերպ նրանց զրկում է ՀՀ քաղաքացիությունից, որը հակասում է ՀՀ Սահմանադրության 47-րդ հադվածին, որն էլ իր հերթին արգելում է քաղաքացիությունից զրկելը։

Իշխանությունը գնում է այս հերթական հակասահմանադրական քայլին, քանի որ այդ կերպ կկարողանա տևական ժամանակ խուսափել արցախցիների թոշակները, նպաստները վճարել, առողջապահական մի շարք արտոնություններից զրկել և, որ անենակարևորն է իշխանության համար՝ արցախցի մեր հայրենակիցներին փաստացի զրկվում են ՀՀ-ում ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելու իրավունքից։

Հեղինակ: Աննա Ավետիսյան