Foto

Երևանի ավագանին փոխքաղաքապետներ է ընտրել

Երևանի ավագանին քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում ընտրեց «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդի անդամ, արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանին։ Նա ստացավ 32 կողմ, 0 դեմ և 5 ձեռնպահ ձայն։
Փոխքաղաքապետի պաշտոններ են ստացել ՔՊ-ական Լևոն Հովհաննիսյանը և Սուրեն Գրիգորյանը, ինչպես նաև «Հանրապետություն» կուսակցությունից Սարգիս Մադաթյանը։

«Ազգային առաջընթաց» կուսակցությունից ընտրված ավագանու անդամները փոխքաղաքապետերի ընտրության քվեարկությունից առաջ լցքեցին նիստերի դահլիճը։