Նիստի ընթացքում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ներկայացրել է միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները, ինչպես նաև կազմակերպության՝ միջնստաշրջանային ժամանակահատվածում իրականացված աշխատանքների հիմնական արդյունքները։ Դրանից հետո մասնակիցները մտքեր են փոխանակել քննարկված հարցերի շուրջ։
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ներկայացրել է ՀԱՊԿ-ում իր երկրի նախագահության ընթացքում գործունեության առաջնահերթ ուղղությունները։ ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զեկուցել է կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի գործունեության և միջխորհրդարանական համագործակցության ամրապնդման մասին։
Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ընդգծել է ՀԱՊԿ անդամ պետությունների կենսաբանական անվտանգության միասնական համակարգի ձևավորման կարևորությունը։
Նիստի արդյունքներով ընդունվել են մի շարք փաստաթղթեր, որոնք վերաբերում են անդամ պետությունների միջև քաղաքական փոխգործակցության զարգացմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի կատարելագործմանը, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությանն ու ջանքերի համակարգմանը։
Ընդունվել է նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը։ Բացի այդ, որոշում է կայացվել ևս երեք տարով կազմակերպության Միացյալ շտաբի պետի պաշտոնում նշանակել Ռուսաստանի հերոս, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին։
Նշվում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ՀԱՊԿ-ում նախագահությունը կստանձնի Տաջիկստանը։ Կազմակերպության հերթական նիստերը կանցկացվեն այդ երկրի տարածքում։









