Foto

Ի՞նչ է արվում ՀՀ քաղաքացիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար

Ի՞նչ է արվում Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի նախկին նախագահներին, պետնախարարին և գեներալներին հայրենիք վերադարձնելու համար։  Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը Vesti.am-ի հետ զրույցում նշեց․ «ՀՀ-ն, որպես Եվրոպայի խորհրդի անդամ և Եվրոպայի խորհրդում մարդու իրավունքների համար մյուսների չափ պատասխանատու, որպես կոնվենցիայի իրավունքների պահապան, կարող է դիմել՝ նրանց ազատ արձակելու պահանջով, ինչը և արել է բոլոր գերեվաված անձանց մասով»։

Թե այդ գործերն ին՞չ փուլում են, արդյո՞ք ՄԻԵԴ-ն այն վարույթ ընդունե՞լ է, թե՞ ոչ, Զեյնալյանը նշեց, որ արագ փոփոխվող ինֆորամցիա է և կդժարանա պատասխանել։

 ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցչության մամուլի պատասխանատու Հասմիկ Սամվելյանի խոսքով՝ բոլոր բարձրաստիճան պաշտոնյանի մասով ՄԻԵԴ-ն արդեն միջանկյալ որոշումներ է կայացրել, իրենք էլ փոխանցել են գերեվարված անձանց հարազատներին։ Ասում է, որ իրենք դատարանում ներկայացնում են հայկական տեսակետը, Ադրբեջանն էլ՝ իրենը։ «Մենք ՄԻԵԴ-ին ներկայացրել ենք, որ իրենց իրավունքները պետք է ապահովվեն, մեր խնդիրը դա է եղել։ Երբ մենք ՄԻԵԴ-ից ստանում ենք տեղեկություններ, բնականաբար, ունենում ենք մեր առարկությունները, ապա նորից դա փոխանցում ենք Դատարանին։ Դեռ նախանական գործընթացներ են ընթանում։ Կարելի է ասել, գործը սկսված է։ Մեր պահանջը միջանկյալ միջոց կիրառելն է եղել։ Նրանց գերությունից ազատելու որոշում կայացնելու լիազորություն ՄԻԵԴ-ը չունի։ Բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների մասով արդեն ունենք որոշում»։

Փորձը ցույց է տալիս, որ ՄԻԵԴ-ի որոշումները սովորաբար չեն կատարվում Բաքվի կողմից: Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ հիմա  դրանք կկատարվեն այս դեպքում, Սամվելյանը պատասխանեց․ «Մենք մեր աշխատանքը կատարում ենք՝ հաշվի չառնելով Ադրբեջանը ՄԻԵԴ որոշումները կկատարի՞, թե՞ ոչ»։

Ստացվում է, որ ՄԻԵԴ-ը որևէ գործառույթ չունի Բաքվին պարտավորեցնելու՝ հետ վերադարձնել ՀՀ քաղաքացիներին։ Լիազորությունների շրջանակն ավարտվում է Բաքվում ձերբակալվածի, մեղադրյալի կարգավիճակին համապատասխան իրավունքների պաշտպանությամբ։ Մյուս տարբերակն այն է, որ իրավական ներկայացուցիչները կարողանան նրանց շահերը ներկայացնել Բաքվի դատարանում, ինչ էլ իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի գնահատմամբ անիրատեսական է։ Ասում է՝ ինքն անձամբ մի քանի անգամ, ցանկացել է մեկնել Բաքու և իր պաշպտանյալների շահերը ներկայացնել և չի հաջողվել։

Հեղինակ: Աննա Ավետիսյան