«Հայաստան» դաշինքի անդամ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը վերցնելու է պատգամավորական մանդատը։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց նա։
Միհրդատ Մադաթյանն ասաց, որ մանդատը ծառայեցնելու է իշխանափոխությանը։
«Այսօր մի առաքելություն կա, որն անում ենք՝ այս իշխանություներին հեռացնելն է։ Ես ևս այդ օրակարգով եմ գալիս խորհրդարան»,-հավելեց նա։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։
Արմեն Չարչյանի փոխարեն մանդատը կվերցնի Միհրդատ Մադաթյանը։









