Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող Agioi Fanendes լցանավը Նյու Յորքից մոտ 400 ծովային մղոն հեռավորության վրա շրջադարձ է կատարել և սկսել հեռանալ ԱՄՆ-ի արևելյան ափից։ Դա մեծացրել է հյուսիսամերիկյան շուկա վառելիքի մատակարարումների շուրջ անորոշությունը, հայտնում է Bloomberg-ը։
Նավը տեղափոխում է ծծմբի չափազանց ցածր պարունակությամբ մոտ 40 հազար մետրիկ տոննա դիզելային վառելիք՝ գրեթե 300 հազար բարել։
Ավելի վաղ լցանավը կարճ ժամանակով որպես նպատակակետ էր նշել ամերիկյան նավահանգիստներից մեկը։
Ըստ Bloomberg-ի հավաքագրած՝ նավերի տեղաշարժին հետևելու տվյալների և նավահանգստային հաշվետվության՝ երկուշաբթի օրվանից Agioi Fanendes-ը հեռանում է ԱՄՆ-ի ափերից՝ միաժամանակ կատարելով անկանոն զիգզագաձև մանևրներ։ Ուղղության փոփոխության պատճառները դեռ պարզաբանված չեն։









