Foto

«3+3»-ը չի խանգարի, որ Արևմուտքը ՀՀ իշխանության միջոցով Հարավային կոսվկասում իր քաղաքականությունն առաջ տանի․ քաղտեխնոլոգ

Հոկտեմբերի 24-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում նախատեսված է «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկա կլինի։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս հանդիպմանը չի մասնակցի Վրաստանը։ Երկրի առաջին ալիքի փախանցմամբ՝ «Վրաստանի պաշտոնական դիրքորոշումը բխում է ռուսական գործոնից»։  Թեմայի վերաբերյալ Vesti.am-ի հետ զրուցել է քաղտեխնոլագ Արմեն Բադալյանը։

-          Պարո՛ն Բադալյան, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ այս ֆորմատի հանդիպումից և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Վրաստանի հերթական չմասնակցությունը։

-          Ավելի ճիշտ կլինի անվանել «3+2», քանի որ Վրասանն ի սկզբանե հայտարարել է, որ չի մասնակցելու։ Պատճառը Ռուսաստանն է, որը, Վրաստանի գնահատմամբ, օկուպացրել է իր տարածքի մի մասը՝ Հարավային Օսեթիան և Աբխազիան։ ՌԴ-ն էլ համարում է, որ այդ տարածքները փրկել է վրացական ագրեսիայից։

-          Դուք նշում էիք, որ ՀՀ ներկայիս իշանության գործառույթներից մեկը արտաքին քաղաքական վերկտորի փոփոխությունն է։ Հիմա ՀՀ-ն  մասնակցում է մի ձևաչափի, որտեղ ՌԴ-ն գերակայող դիրքերում է, որքանո՞վ է դա բխում վերկտորի փոփոխության տրամաբանությունից։

-          Ոչ թե ՀՀ իշխանությունն է վեկտոր փոխում, այլ նրանց նշանակել են 3 խնդիր լուծելու համար, որից մեկն էլ արտաքին քաղաքական վերկտորի փոփոխությունն է։ ՀՀ  իշխանություն սուբյեկտ չէ, որ վեկտոր փոխի, այլ՝ օբյեկտ է, որն իրականացնում է խամաճիկային կառավարում։

-          ՀՀ վարչապետը պայմանավորվածություններ է ձեռք բերում եվրոպական հարթակներում, ԵԽԽՎ ամբիոնից ՌԴ-ին մեղադրում է Արցախի հարցում անգործության մեջ և այլն, իսկ հետո գնում է «3+3» ձևաչափով հանդիպման։ Սա ԵՄ-ի կամ ՀՀ իշխանությանն արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հանձնարարություն տվողների համար խնդի՞ր չէ։

-          Ո՛չ, չգնալով կարող էր խիստ բացահայտ երևալ վեկտորի փոփոխությունը, որի փաստը ՀՀ իշխանությունը ժխտում է։ Չգնալով կստացվեր, որ ռուսական կողմը ճիշտ է, վեկտոր է փոխվոււմ և գուցե ինչ-որ գործողությունների դիմեր։ Որոշել են գնալ, խոսել, քննարկումներ ունենալ, հայտարարություններ անել և վերջ։ Սա չի խանգարի, որ Արևմուտքը ՀՀ իշխանության միջոցով Հարավային կոսվկասում իր քաղաքականությունն առաջ տանի։ Կարևորն ինչ-որ հանդիպման գնալ-չգնալը չէ, այլ՝ գործողությունները։ Փաստացի ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սառեցված են, դեսպանը հետ է կանչվել, բավականաչափ PR է արվում Ֆրանսիայից եկող զենքը և այլ։

-          «3+3» ձևաչափի նախորդ հանդիպումը փոխնախարարների մակարդակով էր, հիմա՝ նախարարների։ Հաշվի առնելով բիշքեկյան հանդիպումից հրաժարվելը՝ կարելի է ենթադրել, որ նախարարների մակարդակավ հանդիպման մասնակցելը, ընդունելի է, իսկ երկրի ղեկավարների մակարդակով՝ ոչ։

-          Իրանն ԱԳ նախարարների մակարդակից ցածր հանդիպում չէր կազմակերպի։ Պարզապես իր քաղաքական կշիռն է ցույց տալիս։ Իսկ Փաշինյանի Բիշքեկ չգնալը պայմանավորված է նրանով, որ ԱՊՀ-ի հետ հարաբերությունները, ՀԱՊԿ-ի օրինակով, փորձում է սառեցնել, ինչն էլ իրեն հանձարարված է։ Բացի այդ Իրանի հետ հարաբերությունները խզելու խնդիր ՀՀ իշխանության առջև դրված չէ։

Հեղինակ: Աննա Ավետիսյան