Foto

ԵՄ ԱԳ նախարարներն այսօր կքննարկեն Երևանի և Բաքվի միջև երկխոսության հարցում եվրոպական միջնորդությունը

Եվրամիության ԱԳ նախարարներն այսօր Լյուքսեմբուրգում կանցկացնեն արտաքին գործերի խորհրդի հերթական նիստը, որի հիմնական թեմաները կլինեն պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը և Հայաստանի ու Ադրբեջանի հակամարտությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Օրակարգի երեք հիմնական կետերն են՝ Իսրայելը և Գազայի հատվածը, Ուկրաինան, Հայաստանն ու Ադրբեջանը», -Բրյուսելում լրագրողներին ասել է եվրոպական բարձրաստիճան աղբյուրը: Գրում է 24News-ը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման առնչությամբ կքննարկվի եվրոպական միջնորդությունը, ինչպես նաև ԵՄ աջակցության ավելացումը և Հայաստանի հետ համագործակցությունը։