Foto

Գործարկվել են Շրի Լանկայի «FitsAir» ավիաընկերության Կոլոմբո-Երևան-Կոլոմբո երթուղով չվերթերը

«FitsAir» ավիաընկերությունը ս.թ. հոկտեմբերի 20-ից մեկնարկել է Կոլոմբո - Երևան -Կոլոմբո երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն 9 օրը մեկ հաճախականությամբ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: