«Թովմասյան» միջազգային հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Չեմ ցանկանում պատմական ակնարկ կատարել կամ չարչրկված բառերով նկարագրել, թե ինչ վիճակում է այսօր մեր պետությունը, մեր ժողովուրդը, թե ինչու կիսվեցինք ու տրոհվեցինք, ինչու մեր սահմանները փոքրացան և ինչպես այսքան նվաղած դարձանք:
Կուզեմ, սակայն, որ զարգանանք և հզորանանք:
Ի՞նչ է պետք մեզ դրա համար. այս հարցն է, որ մտատանջում է հայությանը, ովքեր ինձ պես երազում են ուժեղ, ամուր սահմաններով ու զարգացած հայրենիք ունենալ:
Հայրենիքը միայն կեցավայր չէ, հայրենիքը ՎԵՀՈՒԹՅՈՒՆ է: Ունես ուժեղ հայրենիք` ուրեմն ուժեղ մարդ ես աշխարհի բոլոր կետերում: Վախվորած, մտահոգ, պարտված ապրելը հայինը չէ, հայը մշտապես հաղթանակած է: Մենք փորձ ունենք հաղթանակած դիրքերում լինելու, իսկ դրան հասել էինք միաբանությամբ: Ի՞նչն է մեզ այսօր խանգարում լինել միասնական, ձևավորել ազգային գաղափարախոսություն և առաջնորդվել դրանով:
Թերևս միայն ԿԱՄՔԸ, իսկ ԿԱՄՔ կա՛»: