Ադրբեջանը պատրաստ է կառուցել «Զանգեզուրի
միջանցքն» Իրանի տարածքով, եթե Հայաստանը ձգձի գործընթացը։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի
նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ իր երկիրը հավակնում է զավթել Հայաստանի Սյունիքի մարզը, որով
նախատեսվում է կառուցել այպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»։
«Մենք ընդունում ենք, որ դա Հայաստանի
Հանրապետության ինքնիշխան տարածքն է, բայց մեզ համար կարևոր է իմանալ, թե մյուս կողմն
ինչպես է ապահովելու միջանցքով տեղաշարժի անվտանգությունը»,- նշել է նա։
Տարօրինակ հռետորաբանություն է ընտրել Ալիևի ներկայցուցիչը։ Եթե Ադրբեջանը Սյունիքը
ճանաչում է ՀՀ ինքնիշխան տարածք, ապա շուրջ երկու տարի ինչո՞ւ է օկուպացրել մարզի 44 քառ․ կմ տարածքը, ինչո՞ւ է այդ երկրի ղեկավարը
հայտարարում, որ Սյունիքն էլ, Երևանն էլ իրենցն են, և մի օր վերադառնալու են։ Ինչո՞ւ է Ալիևը վերախմբագրում Նիկոլ Փաշինյանի 29 800 քառ․ կմ արտահահտությունը՝ հստակեցնելով՝
29 000 քառ․ կմ։
Ալիևի ներկայացուցիչն ասում է, որ Սյունիքի նկատմամբ հավակնություններ չունեն,
սակայն միջանցքում անվտանգության երաշխիքներ են ուզում։ Ավելին՝ ասում են, որ այդ միջանցքը հրաշալի բան է և իրենք կարող են այն անցկացնել Իրանի
տարածքով։ Իսկապե՞ս Իրանը թույլ կտա իր ինքնիշխան տարածքում միջանցքի գոյություն։ Ինչի՞
դիմաց։ Միջանցք հասկասությունը ենթադրում է ինչ-որ երկրի ինքնիշխան տարածքում ունենալ
մեկ այլ երկրի տիրապետության տակ գտնվող տարածք։ Օրինակն է Լաչինի միջանցքը, որը մոտ
30 տարի անխափան գործել է և գտնվել է հայ զինվորի վերահսկողության ներքո։ Ալիևը նաև սպառնում է հարձակվել ՀՀ-ի վրա։
Եթե Արցախն ամբողջությամբ հանձնված է, ՀՀ ինքնիշախան տարածքից զգալի մաս օկուպացված
է, ապա հարձակման նպատակը ո՞րն է՝ անկլավնե՞րը, միջա՞նցքը, ՀՀ-ում էթնիկ զտո՞ւմը, թե՞
բոլորը միաժամանակ։
Սրանք հայ հասարակությանը հանդարտեցնելու համար արվող հայտարարություններ են՝ ՀՀ-ի և Արդբեջանի իշխանությունների կողմից։ Եվ երբ Ադրբեջանը հայտարարում է, որ եթե Հայաստանը գործընթացը ձգձգի՝ իրենք այդ միջանքը կանցկացնեն Իրանի տարածքով, փորձում են հայ հասարակությանը համոզել, որ միջանցքը, իսկ ավելի հստակ՝ ինքնիշխան տարածքի զիջումը, այդքան էլ վատ բան չէ։
Այլ դեպքում պետք է դիտարկել այն վարկածը, որ Ալիևի և իր ներկայացուցիչ Ամիրբեկովի միջև տարակարծություններ կան՝ Ալիևը ցանկանում է օկուպացնել, էթնիկ զտում իրականացնել, զավթել ու ցեղասպանել, իսկ Ամիրբեկովը ճանաչում է ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը։









