Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն Սենատում 2024 թվականի պաշտպանական բյուջեի քննարկման ժամանակ ասել է, որ այս շաբաթ Հայաստանի պաշտպանության նախարարության հետ վերջնական տեսքի են բերելու համագործակցության օպերացիոն և կոնկրետ միջոցառումները, փոխանցում է Հետքը։
Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության եւ զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Սեդրիկ Պերինը նիստի բացման խոսքում միջազգային հրատապ խնդիրների շարքում նշել է նաեւ Հայաստանի վրա կախված սպառնալիքը։
Ի պատասխան, Լըկորնյուն ասել է, որ սերտորեն հետեւում է Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներին, փոխվստահության մթնոլորտ կա ՀՀ Պաշտպանության նախարարության հետ։ Նա հիշեցրել է, որ Ֆրանսիան պաշտպանական առաքելություն է բացել Հայաստանում, եւ նշանակված ռազմական կցորդի վրա տեղեկատվական գրոհներից ինքը եզրակացնում է, որ այդ ամենն արդյունավետ է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։









