Foto

Նիկոլ Փաշինյանը ցավակցություն հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ

Ստրասբուրգում ԵՄ խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ցավակցությունը հայտնեց Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների առնչությամբ։

«Անձամբ իմ, Հայաստանի կառավարության, Հայաստանի ժողովրդի անունից ուզում եմ ցավակցություն հայտնել Բրյուսելում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առիթով և դատապարտել այդ ահաբեկչությունը։ Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել բոլոր տուժածներին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բրյուսելի կենտրոնում հոկտեմբերի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած հրաձգության ժամանակ սպանվել է երկու անձ, ևս մեկ մարդ՝ վիրավորվել է։ Կասկածյալը միջադեպից հետո համացանցում տեսանյութ էր հրապարակել՝ հայտարարելով, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ է։