Foto

Պուտինը երկօրյա այցով ժամանել է Պեկին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստան։

Այսօր վերջինս կմասնակցի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և նրա տիկնոջ՝ Պեն Լիյուանի, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ֆորումին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների հետ պաշտոնական հանդիպման արարողությանը։

ՌԴ ղեկավարը Չինաստանում կմնա երկու օր՝ հոկտեմբերի 17-ին և 18-ին։

Չինաստան կատարած այցի ավարտին Պուտինը կհանդիպի ռուս լրագրողների հետ և կամփոփի այցի արդյունքները։