Foto

Այսօր Բաքվի դատարանում կշարունակվի Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը

Այսօր Բաքվի դատարանում կշարունակվի հուլիսին առևանգված Արցախի բնակիչ, 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի գործով դատական նիստը։

ԱՊԱ-ի հաղորդմամբ, ​​նիստը վարելու է Բաքվի ռազմական դատարանի նախագահ Զեյնալ Աղաևը։

Նշվում է, որ քրեական գործով տուժող է ճանաչվել 59 անձ։