Foto

ՌԴ ԶՈւ դիրքերը հատուկ ռազմական գործողության գոտում կայուն են. Շոյգու

ՌԴ ԶՈւ դիրքերը հատուկ ռազմական գործողության գոտում կայուն են, շփման գծի բազմաթիվ հատվածներում ռուս զինվորականները բարելավել են մարտավարական դիրքերը, ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, հայտնում է Аргументы и факты-ն։

«Ընդհանուր առմամբ, իրավիճակը կայուն և վստահ է թվում», - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օպերատիվ հարցերով հանդիպման ժամանակ զեկուցել է նա։

Ըստ Շոյգուի՝ «ռուս մարտիկները պրոֆեսիոնալ կերպով կռվում են, հերոսություն են ցուցաբերում և վստահ են, որ կշարունակեն իրականացնել իրենց ծրագրերը»։

«Շատ ոլորտներում մենք կարողանում ենք բարելավել մարտավարական իրավիճակը։ Ոչ մի տեղ փաստացի առաջընթաց թույլ չի տրվել»,- ասաց նախարարը։

Նա նաև հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը անհաջող փորձում են հարձակվել տարբեր ուղղություններով։ Ըստ Շոյգուի՝ ամենալարված հատվածներում «կառուցվել է բավականին խորը և խորն էշելոնային պաշտպանություն», որը «այժմ ակտիվ պաշտպանություն» կարելի է անվանել։