Foto

Վանաձորում մի ամբողջ ընտանիք թունավորվել է շմոլ գազից

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, արտակարգ դեպք  է տեղի ունեցել Լոռու մարզում:«Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը Վանաձոր քաղաքի Ֆիդայինների փողոցի տներից մեկից «Վանաձոր» բժշկական  կենտրոն են տեղափոխել 4 քաղաքացու, որոնց մեջ կա նաև երեխա:

Պարզվել է, որ հիվանդանոց են տեղափոխվել 42-ամյա Հեղինե Հ.-ն, 20-ամյա Թեհմինե Ծ.-ն, 18-ամյա Անահիտ Ծ.-ն և 8-ամյա աղջիկ։ 

Ըստ նախնական  տեղեկությունների՝ ընտանիքի անդամները հիվանդանոց են տեղափոխվել շմոլ գազից թունավորվելու պատճառով: Դեպքի փաստով Ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։