Foto

Չի կարող երկրի ղեկավարն ամբիոնից խոսել ժողովրդավարության մասին, այն դեպքում, երբ իր այդ խոսքերը ԶԼՄ ներկայացուցիչները լուսաբանելու հնարավորություն չունեն

Երևանի քաղաքապետարանում նորընտիր քաղաքապետի երդմնակալության արարաողությունն էր, որին մանակացում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս հայտարարեց, որ ավագանու ընտրությունը ցույց տվեց, թե Հայաստանում «ժողովրդավարության էջն այլևս անշրջելի է»։ Սա հայտարարել, այն դեպքում, երբ երկրում 2 մլն բնակչություն ունեցող մայրաքաղաքի ավագանու ընտրությանը ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 30 տոկսոն անգամ չի մասնակցել, աբսուրդ է։

ՔՊ-ի թեկանծուի ընտրության համար վարչական լծակ կիրառելն ապացուցվել է մի քանի անգամ՝ նախ ձայնագրությամբ, որ եթե իրեն չընտրեն՝ լավ բան չի լինի, հետո՝ հավաքներին ստիպողաբար աշխատակիցներին տանելով, իսկ վերջին՝ ամփոփիչ հավաքին, էլ մարզերի բազմաթիվ բնակիչներ բերելով և քայլեցնելով՝ քանակ ապահովելով։ Այս պայմաններում չհավաքել ընտրության մասնակցած քաղաքացիների ձայներից առնվազն այնքան տոսկոս, որ հնարավոր լինի քվորում ապահովել, խոսում է ոչ թե  ժողովրդավարության, այլ՝ ընտրված չլինելու, մերժված լինելու մասին։ Իսկ եթե ժողովրդավարությունը կայանում է նրանում, որ Տիգրան Ավինյանն անձամբ իր ինքնասիրությունից և մարդկային բազում արժեքներից ավելի վեր է դասում քաղաքապետի աթոռը և գործարքի է գնում մի մարդու հետ, ով բազմիցս սեռական հայհոյանքներ էր հնչեցնում իր հասցեին, ապա, այո՛, դա, գուցե, ՔՊ-ի համար «ժողովրդավարություն» անվանումն ունի։

Մյուս կողմից՝ երկրի ղեկավարն ամբիոնից առնվազն չի կարող խոսել ժողովրդավարության մասին, երբ իր այդ խոսքերը ԶԼՄ ներկայացուցիչները լուսաբանելու հնարավորություն չունեն։ Քաղաքապետի երդմնակալությանը որևէ լրագրողի ներս չեն թողել՝ պատճաբանելով, որ ներսում ազատ տեղ չկա։ Ընդդիմադիր «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները արարողությանը չեն մասնակցում, առնվազն 14+12 տեղ ազատ է, բացի այդ ազատ է նաև «Հանրային ձայն» կուսակցության 2 տեղը, քանի որ նրանք գտնվում են կալանավայրում։ Քաղաքապետի երդմնակալության արարողությունը լուսաբանելու ցանկություն 28 լրագրող չեն հայտնել։ Այսինքն տեղերի սահմանափակ լինեն առնվազն իրական պատճառը լինել չի կարող։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետերի երդմնակալության արարողությունները սովորաբար տեղի են ունեցել հենց այդ դահլիճում և լրագրողների մուտքը սահմանափակված չի եղել ո՛չ Մարությանի, ո՝չ Տարոն Մարգարյանի և ո՛չ էլ մյուսների դեպքում։

Իսկ անհարմար հարցերին չպատասխանելու, հնարավորից խուսափելու գործելաոճը որևէ կերպ չի տեղավորվում «ժողովրդավարություն» հասկացութան սահմաններում։  undefined undefined


Հեղինակ: Աննա Ավետիսյան