Լրատվամիջոցները հայտնում են, որ Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու կրակից վիրավորված և սրտի զարկը վերականգնված Նարեկ Պողոսյանը գիտակցության է եկել։
«Բժիշկների գործադրած ջանքերի արդյունքում բուժման ակտիվ փուլն ավարտվել է, առողջական վիճակը գնահատվում է բավարար, այժմ վերականգնողական բուժման կարիք ունի»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ծանր հրազենային վիրավորում ստացած Նարեկ Պողոսյանի անունը սկզբում հայտնվել էր զոհվածների ցուցակում, ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ զինծառայողի սրտի զարկը վերականգնվել է, նա տեղափոխվել է հոսպիտալ, բարդ վիրահատության է ենթարկվել։









