«Ուզում եմ անպայման իմանաք, որ մարդ
կա, որը միշտ ձեր կողքին է։ Այս եղածը ոչ մեկի սրտով էլ չի։ Ով անտարբեր է, նա հայ
չէ, կարճ ասած, նա մարդ չէ։ Այսպիսի բանը ոչ մեկի համար էլ ցանկալի չէ»։ Այս մասին
Աբովյան քաղաքում այցելելով ու դիմելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին՝ ասել
է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Օրերս ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը
իրեն հատուկ հերթական միտք է հնչեցրել ԱԺ-ում։ «Ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ենք մենք ցավագին ընդունում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը»։
Կարելի է դիտարկել, որ Գագիկ Ծառուկյանի ասած․ «Ով անտարբեր է, նա հայ չէ, կարճ
ասած, նա մարդ չէ» արտահայտության ուղիղ հասցեատերն իշխանության ներկայացուցիչն է, ԱԺ պատգամավորը։ Ծառուկյանի մտքի հետ համաձայն
է հայ հասարակության, թեկուզ մեծ, բայց՝ մասը:
Եթե մի քանի տարի հետ գնայինք, ապա բոլորը՝ ՀՀ-ում և սփյուռքում
բնակվող 10 մլն հայերից ցանկացածը, կպնդեր այս միտքը: Սակայն ՀՀ ներկայիս իշխանությունը
կարողացել է հասնել նրան, որ խոսքը վերաբերվի միայն մասին։
Օրինակ՝ ՀՀ որևէ պաշտոնյա միչև 2018թ-ը չէր համարձակվի հայտարարել, որ Շուշի քաղաքն 90 տոկոս ադրբեջանական բնակչություն է ունեցել և իր այդ կարգավիճակով հայկական չէ։ Քանի որ հայ հասարակության նույնիսկ ոչ ինտելեկտուալ հատվածը կհիշեցներ առնվազն Ղազանչեցոցի և մյուս հայկական եկեղեցիների մասին, որոնք դարեր ի վեր Արցախում են գտնվում, զոհվածների և վիրավորների հարազատները կբղավեին, որ այն մեզ համար սոսկ հողակտոր չէ, այլ՝ հայրենիք, որտեղ հայ զինվորի արյուն է թափվել։ Այս ամենից հանվեց գաղափարը և արդյունքը եղավ այն, որ ԱԺ նախագահն անգամ չի ընդունում իրենց իշխանության պատասխանատվության չափը և Արցախի հայաթափման օրերին հայտարարում է, որ «բոլորս ենք մեղավոր»։ Իսկապե՞ս․․․ հայ աշխատավոր մարդը, որն այս իշխանությանը խնդրում էր հեռանալ, որ հնարավոր լինի կանխել իրենց բերած աղետը, ինչո՞ւմ է մեղավոր: Այսպես՝ յուրաքանչյուր քաղաքացի, ով իշխանություն և լիազորություն չուներ այս իրավիճակը կանխելու։
Ինչո՞ւ այնպես ստացվեց, որ 2016թ Ապրիլյան պատերազմի միակ մեղավորն ու պատասխանատուն
Սերժ Սարգսյանն ու իր թիմն էին, իսկ 2018թ-ից հետո ժողովուրդն է մեղավոր։ Իրականում պատասխանատվությունից խուսափող մարդկանց
չեն հարգում և չեն ընդունում, համենայն դեպս, մեր հասարակությունն այդպիսինն էր մինչև
2018թ իշխանափոխությունը և դեռ դառնալու է այդպիսին․․․ որ մերժի, թույլ չտա իր արժեքների
ոչնչացումը։
ՔՊ թիմի մեծ մասն այս կամ այն կերպ հրապարակային արտահատել է առնվազն այն միտքը, ի՞նչը
հստակեցրեց և բարձրաձայնեց Հովիկ Աղզարյանը: Ուստի Ծառուկյանի խոսքերի հասցեատերն են
նաև նրանք, ովքեր աջակցեցին Նիկոլ Փաշինյանին և թիմին՝ հայտարարել,
որ Արցախն Ադրբեջան է․․․









