Foto

Հայաստանը ՀԱՊԿ-ում ներկայացուցչի թեկնածություն դեռևս չի առաջադրել

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ-ում թեկնածություն չի առաջադրվել: Ընդ որում, որքան ինձ հայտնի է, ինչ-որ թեկնածություններ արդեն քննարկվել են, բայց հայկական կողմից պաշտոնական առաջարկ չի եղել: Այս պահին կարելի է ենթադրել, որ դա սահմանված կարգով կարվի»,- Հայտնում է «Известия»-ն՝ հղում կատարելով իր տեղեկացված աղբյուրներին:

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Երևանը ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ իր անդամակցությունը կասեցնելու գործողություններ չի կատարում:

«Հիմա կարելի է միայն ասել, որ ոչ մի գործընթաց, որը կարելի է կապել հայկական կողմի՝ կազմակերպությունում իր մասնակցությունը սահմանափակելու հետ, չի դիտարկվում»,- ասել է աղբյուրը: