• +374(060)744474
  • [email protected]
  • AM | RU
Site Logo
Site Logo
Site Logo
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
  • ԼՐԱՀՈՍ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՏՆՏԵՍԱԿԱՆ
    • ԱՐՑԱԽ
    • ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ
    • Պաշտոնական
    • Ժամանց
  • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
  • ԱՇԽԱՐՀ
  • ՖԲ
  • ՍՊՈՐՏ
  • ՇՈՈՒ ԲԻԶՆԵՍ
  • ԻՐԱՎԱԿԱՆ
  • ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ
Foto

ՄԱԿ-ը զգուշացրել է Պակիստանին, որ չդիմի աֆղանստանցիների բռնի տեղահանման

Պակիստանից աֆղանստանցիների բռնի տեղահանումը կարող է հանգեցնել մարդու իրավունքների լուրջ խախտման, շաբաթ օրը նախազգուշացրել է Միավորված Ազգերի Կազմակերպությունը, տեղեկացրել է The Associated Press-ը։

Պակիստանը վերջերս հայտարարել է երկրում անլեգալ ապրող միգրանտների բռնաճնշումների մասին, ներառյալ 1,7 մլն աֆղանստանցիները, նրանց հրամայվել է մինչեւ հոկտեմբերի 31-ը վերադառնալ իրենց հայրենիք։

Կառավարությունը հերքում է, որ հետապնդում է աֆղանստանցիներին, եւ ասում է, որ հիմնական ուշադրությունը հատկացվում է այն մարդկանց, որոնք երկրում գտնվում են անլեգալ հիմունքներով՝ անկախ իրենց ազգային պատկանելությունից։ Պակիստանի կառավարությունը հայտարարել է թեժ գծի ստեղծման մասին։

ՄԱԿ գործակալությունը հայտնել է, որ Աֆղանստանը լուրջ հումանիտար ճգնաժամի մեջ է, մանավանդ կանայք եւ աղջիկները, որոնց թալիբները լուրջ արգելքների առջեւ են կանգնեցրել՝ կապված մարդու իրավունքների հետ։

«Եվ այդ պլանները լուրջ հետեւանքներ կունենան բոլորի համար, ովքեր ստիպված են եղել հեռանալ երկրից, նրանք կարող են բախվել լուրջ վտանգների, եթե վերադառնան»,- նշվել է ՄԱԿ հայտարարությունում։

ՄԱԿ-ում հայտարարել են նաեւ, որ պատրաստ են օգնել գրանցել աֆղանստանցիներին, որոնք միջազգային պաշտպանության կարիք կունենան։

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը եւ ՄԱԿ փախստականների գործերի գործակալությունը երկրներին կոչ է արել «դադարեցնել աֆղանստանցիների բռնի վերադարձը եւ ապահովել, որպեսզի նրանց ցանկացած վերադարձը երկիր լինի անվտանգ, արժանապատիվ եւ ինքնակամ»։

Բելուջիստանի (Պակիստանի նահանգ) տեղեկատվության նախարար Յան Աչաքզայն ավելի վաղ հայտնել էր, որ հարյուրավոր աֆղանական ընտանիքներ ինքնակամ հեռացել են երկրից եւ հատել սահմանը այս հայտարարությունից հետո։ Նրա խոսքով՝ իշխանությունները ձերբակալել են ավելի քան 100 մարդու՝ աֆղանստանցիների եւ իրանցիների։


‹ › ×

    ԼՐԱՀՈՍ


    Մասնակի վերացվել է Հայրավանքում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեության կասեցումը


    Ալեն Սիմոնյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության զարգացումը


    9 ամսում կիրառվել է 270 կարգապահական տույժ, ծառայությունից ազատվել է 30 ծառայող․ ՆԳՆ


    Կարեն Առուստամյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ


    Եգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում


    Այս իշխանության համար կենտրոնը կոնֆլիկտն է` նախկինների, անցյալի, պատմության հետ. Արփինե Հովհաննիսյան


    Լևոն Քոչարյանի օգնականի մուտքն ԱԺ արգելափակվել է


    Երևան-Միներալնիե Վոդի չվերթն իրականացնող ինքնաթիռը թռիչքից 15 րոպե անց աղետի ազդանշան է տվել


    Մեծամոր համայնքին կվերադարձվի 0.12 հա մակերեսով հողամասը


    Այս մարդուն պետք է օգնել օր առաջ լքել վարչապետի պաշտոնը. Թանդիլյանը՝ Փաշինյանի մասին

    © 2020 «vesti.am» կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս՝ հղումը կայքին պարտադիր է։Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ։ Հեռ. 060 74-44-74 E-mail: [email protected]