Foto

Արման Ծառուկյանը՝ գրեփլինգի մրցաշարի հաղթող

Խառը մենամարտերի մարտիկ, UFC թեթև քաշային կարգի ութերորդ համար Արման Ծառուկյանը սոցցանցերում նոր գրառում է հրապարակել, որում անդրադարձել է գրեփլինգի մրցաշարում իր հաղթանակին։

«Մանկության երազանք»,- գրել է Ծառուկյանը՝ կցելով լուսանկար պարգևատրումից:

Հիշեցնենք, որ վերջին մենամարտում Ծառուկյանը հանդիպել էր Բրազիլիայի ներկայացուցիչ Խոակիմ Սիլվայի հետ։ Մենամարտը տևել էր երկու ռաունդ և ավարտվել էր Արմանի տեխնիկական նոկաուտով։ Արմանը UFC-ում հանդես է գալիս 2019 թվականից։ Ընդհանուր առմամբ, նա 23 մենամարտ է անցկացրել, որոնցում տարել է 20 հաղթանակ (ութը՝ նոկաուտով) և կրել երեք պարտություն։