«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների թեմայով Փաշինյանը չկարողացավ շանտաժի ենթարկել ընդդիմությանը, փոխարենը խուճապի մատնեց իր թիմակիցներին, և որպեսզի ՔՊ-ի խուճապը ցրի, հիմա էլ ներսում տարածում են, թե իրականում Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների մասին հայտարարությամբ փորձում է շանտաժ անել Ալիևին։ Քանի որ եթե արտահերթ ընտրությունների հեռանկարը ռեալ լինի, հնարավոր է Ալիևը հետ կանգնի ՀՀ Սահմանադրության փոփոխության նախապայմանից, որ բանը չհասնի արտահերթին։
Չէ՞ որ Ալիևը շատ լավ հասկանում է, որ ՔՊ-ն առանց այն էլ հունիսի 7-ին տիտանական ջանքերով կարողացավ այդ 49 տոկոսը քերել, հաջորդ ընտրություններում կարող է ուղղակի պարտվել։ Իսկ եթե իշխանության գան իր ահուսարսափ ռևանշիստները, ապա ստիպված կլինի հրաժեշտ տալ իր երազանքներին, որովհետև այդ երազանքներն իրականացնելու մի եզակի շանս է իրեն բաժին հասել՝ հանձին Նիկոլ Փաշինյանի»։









