ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մի շարք հարցեր է առաջացրել: Մասնավորապես՝ Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է, որ իր երկիրը դեմ է միջազգային սահմանների և «աշխարհաքաղաքական» փոփոխությանը: Նկատենք, որ մինչև հիմա Իրանը թեև բազմիցս խոսել է տարաշածրջանում միջազգային սահմանների փոփոխության անընդունելիության մասին, սակայն ոչ մի անգամ չի խոսել և չի արտաբերել «աշխարհաքաղաքական փոփոխություններ» եզրույթը:
Արդյո՞ք Արմեն
Գրիգորյանը Իրանում խոսել է ինչ-որ «աշխարհաքաղաքական
փոփոխությունների» մասին, այլապես, երկկողմ հարաբերություններում առայժմ ոչ մի առիթ
չի եղել՝ դրա դեմ արտահայտվելու համար: Այն հանգամանքը, որ Հայաստանի համար այս կրիտիկական
օրերին Իրանի պես ռազմավարական կարևորություն ունեցող երկիր է այցելում սոսկ Անվտանգության
խորհրդի քարտուղարը, վկայում է, որ Փաշինյանի կառավարությունը ոչ թե փորձում է ինչ-որ իրական հարաբերություններ ստեղծել, այլ զուտ
ԱԽ քարտուղարի միջոցով Իրանին տեղեկացնում է Հայաստանի կողմից հնարավոր աշխարհաքաղաքական
շրջադարձերի մասին:
Դժվար չէ կռահել,
որ Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքական վարքն ու իշխանական քարոզչամեքենայի
մոլի հակառուսական պրոպագանդան նախապատրաստում են մեր տարածաշրջանում այդ երկրի ազդեցության
թուլացումն ու վերջնական դուրս մղումը: Նաև բնական է, որ Իրանի համար այդ նոր «աշխարհաքաղաքական փոփոխությունները» լուրջ անվտանգային
խնդիրներ են առաջացնում և դրա մասին իրանական կողմն արտահայտվում է արդեն առանց դիվանագիտական
սեթևեթանքների:









