Foto

Քանի դեռ Արցախի բնակչությունը լրիվ չի տեղափոխվել ՀՀ, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները եւ այլ օբյեկտներ. Արցախի ՆԳՆ

Քանի դեռ Արցախի բնակչությունն ամբողջությամբ չի տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն, հորդորում ենք չվառել ձեր բնակարանները, խանութներն ու այլ նշանակության օբյեկտներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Կարևոր է`

Այս ծանր ու դժվարին ժամանակահատվածում ցուցաբերել պատասխանատվություն և պահպանել անվտանգության կանոնները»,-ասված է հաղորդագրության մեջ: