Էթնիկ զտումներ… արտագաղթ Լեռնային Ղարաբաղից: Այդ մասին X սոցիալական ցանցում գրել է հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան Էդմոն Մարուքյանը, ով նաեւ տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են արցախցիները մեքենաների մեծ հոսքով Ստեփանակերտից ուղեւորվում Հակարի կամուրջ, որպեսզի անցնեն Հայաստան:
«Դա հստակ հանցագործություն է մարդկության դեմ, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից և հանդուրժվել միջազգային հանրության կողմից»,- հավելել է Մարությանը:
Տեսանյութում, որը հրապարակել է ֆոտոլրագրող Մարութ Վանյանը, երեւում է, որ մեքենաների առատությունը մեծ խցանում է առաջացել ճանապարհին:









