Foto

Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. Արցախցի լրագրող

Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։

«Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,-  «X»-ում գրել է նա։

Լրագրողը նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։