Արդեն Կոռնիձոր են ժամանում արցախցի առաջին փախստականները։ Ռուսական RT լրատվականի կադրերից երեւում է, որ այնտեղ արդեն վրաններ են տեղադրվել։ Նշվում է, որ տարածքում են նաեւ ԵՄ դիտորդներն ու շտապօգնության մեքենաներ
Հայկական ԶԼՄ-ները տարբեր թվեր են հրապարակում Հայաստան տեղափոխվող արցախցիների մասին։ Արցախի Հարապետության տեղեկատվական շտաբը այսօր պաշտոնապես հայտնել է անօթեւան մնացած Մարտակերտի ու Եղցահողի բնակիչների՝ ՀՀ տեղափոխումը կազմակերպելու մասին։









