Կա գերնպատակ` պետք է ՌԴ–ն դուրս գա այս տարածաշրջանից, որպեսզի Թուրքիային լիարժեք շնչելու հնարավորություն ստեղծվի մինչև Միջին Ասիա, հաջորդիվ` նաև Չինաստան, կարծում է ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
Նրա խոսքով` ներկա զարգացումները և Ռուսաստանին թիրախավորելը փոխկապակցված են և հենց այդ գերնպատակին են ուղղված։
«Ես էլ որևէ ձևով չեմ արդարացնում այն քայլերը, որ կատարվում են Մոսկվայից, բայց ի՞նչ ենք արել, որ դրանք չլինեին, որքանո՞վ ենք կարողացել ռուսների հետ նստել, հանգամանալից խոսել և պայմանավորվել։ Ինչո՞ւ ենք մենք ստացել այս խայտառակ ու նվաստացուցիչ ապտակը։ Ես չեմ ուրախանում, երբ տեսնում եմ, թե ինչ թույն է թափվում ՀՀ–ի վրա։ Ոմանք կասեն` իշխանությունների մասին է խոսքը, բայց իմ ժողովրդին են հարվածում, մենք ինչո՞ւ այսքան գլորվեցինք»,– ասում է Մելիքյանը։
Ամբողջական տեսանյութ դիտեք այստեղ









