Foto

Ակցիայի 84 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում իրականացվող ակցիաների ընթացքում 84 քաղաքացի է բերման ենթարկվել։ ՀՀ ՆԳՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից՝ ժամը 07:30-ից, Երևանի փողոցները պարալիզացվել են։ Քաղաքացիները փակել են փողիցները՝ պահանջելով, որ իշխանությունները տեր կանգնեն ցեղասպանվող արցախցիներին։ Ոստիականները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիներին։ Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, որի նկատմամբ ոչ միայն բերման ենթարկելիս են անհամաչափ ուժ կիրառել․ այլև՝ ոստիկանական մեքենայում են ծեծի ենթարկել, ինչի հետևանքով վերջինս հոսպիտալացվել է։