Foto

Բաքուն Ակնայի ճանապարհով բեռներ է փոխանցել Արցախ

Ադրբեջանը հայտնում է, թե այսօր 20 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Արցախի բնակիչների համար։ Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը։ Աղդամից ուղարկվել է երկու բեռնատար՝ տարբեր պարենային ապրանքներով և հիգիենայի ապրանքներով, ինչպես նաև երկու մեքենա՝ հացով։

Բեռը կհասցվի արդեն գործող Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով մինչև իր նպատակակետը և կբաշխվի բնակչությանը: «Ապագայում կապահովվի նմանատիպ մարդասիրական սննդամթերքի առաքումը Ղարաբաղում հայերի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ երեկ Եվլախում ադրբեջանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Արցախի պատվիրակության ներկայացուցիչները, քննարկելով վերաինտեգրման հարցերը, նաև սննդի տեսքով մարդասիրական օգնություն են խնդրել ու վառելիք։