Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «շարքից դուրս են բերում հայկական զինված ուժերի կազմավորումների դիրքերը, կրակակետերը, ինչպես նաև մարտական միջոցներն ու ռազմական օբյեկտները»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել այս հայտարարությունը։ Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը մեր զանգերին չի պատասխանում: Սակայն տեղեկատվություն է տարածել, որ ժամը 14:00-ի դրությամբ իրադրությունը ՀՀ սահմաններին հարաբերականորեն կայուն է։
Աղբյուր՝ ArmeniaSputnik









