Foto

Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, առկա են բազմաթիվ առաջարկներ. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Ատոմակայանի հարցով դեռևս վերջնական որոշում չկա, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։

Հարցին՝ հայկական կողմը հակվա՞ծ է ռուսական առաջարկին՝ նա ասաց, թե ուսումնասիրվում են բոլոր առաջարկները։

«Շուկայում առկա են բազմաթիվ առաջարկներ, գին, որակ, համապատասխանություն... մասնագիտական կարծիքների հիման վրա վերջնական որոշում կկայացվի, այս պահին ուսումնասիրությունները շարունակվում են»,- հավելեց նա։