Foto

Ադրբեջանը կրկին հարձակում է սկսել Արցախի դեմ. այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում. Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը թելեգրամյան իր ալիքում գրել է.

«Ադրբեջանը կրկին հարձակում է սկսել Արցախի դեմ։ Այս իրավիճակը հապճեպ քայլեր է պահանջում։ 
ՀՀ իշխանություններին խորհուրդ եմ տալիս չկրկնել նախկին սխալները և
 
ա) շատ արագ ճանաչել Արցախի անկախությունը
 
բ) ռազմական օգնություն ցուցաբերել Արցախի Հանրապետությանը
 
գ) վերջ տալ աշխարհաքաղաքական էժան խաղիկներին ու շահագրգիռ կողմերի հետ միասին Ադրբեջանին զսպելու իրական աշխատանք տանել»։