Foto

Թշնամին հրետակոծում է Ստեփանակերտի ու Ասկերանի շրջակայքը

Ադրբեջանական զինված ուժերն այս պահին հրետակոծում են Ստեփանակերտի և Ասկերանի շրջակայքը։ Արցախի մայրաքաղաքում օդային տագնապ է։ 

Ադրբեջանի ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել է  «լոկալ բնույթի հակաահաբեկչական միջոցառումների» մասին:

Արցախում գտնվող նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն էլ գրել է․ «Մեր ուղղությամբ զանգվածային հրետանային ռմբակոծություն է սկսվել»։

 

Մանրամասները՝ ավելի ուշ։