Երևանի ընտրությունների ցածր մասնակցությունը հիմնականում բացատրում են նրանով, որ ՛՛ժողովուրդը հիասթափվել է կուսակցություններից՛՛:
Այս
թեզի հետ դժվար է չհամաձայնվելը: Իմ դիտարկմամբ, ժողովուրդը վաղուց էր հիասթափվել կուսակցություններից և դրա համար բավարար հիմքերը բազմաթիվ են: Իսկ 2018-ին, առհասարակ, քաղաքական համակարգի փլուզման ակտն էր, դրա ցուցադրությունն էր: Եւ նման օդիոզ, ոչ ադեկվատ դեմքի ընտրելը որպես չեղած հեղափոխության առաջնորդ, և, ինչու ենք խուսափում գնահատականից, լակոտոկրատիայի իշխանության գալը, հենց քաղաքական կուսակցությունների, և առհասարակ քաղաքական մտքի փլուզումն էր նշանակում:
Սակայն ես միայն դրանով չէի բացատրի ցածր մասնակցությունը: Ցածր մասնակցությունն ավելի վատ ենթադրության տեղիք է տալիս, ժողովուրդը հիասթափվել էր հենց ժողովրդից, այսինքն՝ ինքն իրենից:
Դա ամենավատ բանն է, ինչը կարող է տեղի ունենալ ցանկացած ժողովրդի հետ: Չնայած ցածր մասնակցությանը, չնայած ադմինիստրատիվ և ոչ ադմինիստրատիվ ռեսուրսների տոտալ կիրառմանը, լակոտոկրատիան չկարողացավ հաղթանակ տոնել: Դրա ամենամեծ նշանակությունն այն է, որ ժողովուրդը կարող է դուրս գալ ինքն իրեն չվստահելու ռեժիմից և սկսի գլուխը բարձրացնել ու հավատալ իր ապագային: