Երեւանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ քվեարկել է հանուն փոփոխությունների:
«Հուսով եմ՝ ներկայացված ընդդիմադիր ուժերը լավ արդյունք ցույց կտան»,-ասել է նա:









