Foto

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի ՀՀ քաղաքացի չհանդիսացող 14 653 օտարերկրացի

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է ընտրական գործընթացներում Ծառայության գործառույթներին առնչվող մի շարք հարցերի, մասնավորապես.

– ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքին՝ ՀՀ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց մասով,

– նախնական (823 559 ընտրող) և վերջնական (824 250 ընտրող) ընտրական ցուցակների կազմմանը և հրապարակմանը,

– ավագանու թեկնածուներին տրամադրված 900 տեղեկանքներին՝ ընտրվելու իրավունքն իրացնելու նպատակով,

– Ոստիկանության հետ համագործակցությանը ընտրացուցակներում անճշտություններ հայտնաբերելու (հայտնաբերվել է 381 անճշտություն) և շտկելու ուղղությամբ՝ նշելով, որ 225-ը մահացած անձանց տվյալներ են եղել, որոնք հանվել են ընտրացուցակներից և պարզաբանելով նման դեպքերի հնարավորությունը,

– ընտրության օրվա և ընտրատեղամասի վերաբերյալ ծանուցումներին, դրանց ընթացակարգին և կատարման ընթացքին,

– ընտրելու իրավունք ունեցող օտարերկրացիների թվին (14 653, այդ թվում, 11 890 Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 89 Հնդկաստանի քաղաքացի)։