5 անձ, այդ թվում dasaran.am–ի հիմնադիրը, մեղադրվում են ՊՆ–ից 106 մլն դրամի հափշտակելու մեջ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն
Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանը «Էլ …» ՍՊ ընկերության տնօրեն Ա.Բ.-ի, dasaran.am կայքի հիմնադիր Սուրեն Ալոյանի, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության ՎՏԱ բաժնի պետ Կ.Պ.-ի և նույն վարչության գլխավոր մասնագետ Ա.Ա.-ի օժանդակությամբ, պաշտոնական փաստաթղթերում մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ և խաբեությանբ հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ:
Որոշում է կայացվել վերջիններիս ձերբակալելու մասին։
Միջնորդություն է ներկայացվել դատարան` Գ.Ա.-ի, Ս.Ա.-ի, Ա.Բ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։









