Բոլոր այն հողօգտագործողները, ովքեր ունեն պահեստավորած ցորեն, կարող են դիմել Արցախի Հանրապետության Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամ և փոխանակել ցորենը բարձրակարգ և արդեն ախտահանված ցորենի սերմով:
Այս մասին հայտարարություն է տարածել ԱՀ ԳԳԱ հիմնադրամը՝ մանրամասնելով, որ պատրաստ է տրամադրել բարձրակարգ սերմացուի կիլոգրամը փոխանակվող ցորենի կիլոգրամի դիմաց և 20 տոկոսով ավել։
Լրացուցիչ տեղեկությունների համար անհրաժեշտ է դիմել ԱՀ ԳԳԱ հիմնադրամ կամ զանգահարել 047- 95- 90- 66 հեռախոսահամարով:









