Foto

Սոչիի օդանավակայանում արտակարգ իրավիճակ է հայտարարվել

Սոչիի օդանավակայանում արտակարգ իրավիճակների ռեժիմ է սահմանվել Մզիմտա գետի աջ ափի ափապաշտպան կառույցի փլուզման պատճառով։ Այս մասին հայտնում է Life.ru-ն՝ հղում անելով SHOT Telegram ալիքին։

Նշվում է, որ Մզիմտա գետը գտնվում է օդանավակայանի տարածքի հարևանությամբ՝ թռիչքուղուց ընդամենը 100 մետր հեռավորության վրա։ Փլուզման հետևանքով թռիչքուղին փակվել է ինքնաթիռների ընդունման և մեկնելու համար։

SHOT-ի տվյալներով՝ օդանավակայանում ստեղծվել է արտակարգ իրավիճակների հանձնաժողով։ Միևնույն ժամանակ, օդանավակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով։

Մզիմտա գետը հոսում է Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասով և Սև ծով թափվող գետերից ամենաերկարն ու ամենաջրառատն է։

Նախօրեին հաղորդվել էր, որ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանը բարդ եղանակային պայմանների պատճառով կրճատել է չվերթերի թիվը։ Օդանավակայանի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ սահմանափակումները պայմանավորված են ձյան տեղումներով և նպատակ ունեն ապահովել թռիչքների անվտանգությունը։ Ավիաընկերություններն ու օդանավակայանի ծառայությունները ճշգրտում են չվացուցակները՝ չվերթերի կանոնավորությունը պահպանելու համար։