Մոսկվան պատրաստ է շարունակել երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այս մասին հայտնում է РИА գործակալությունը։
«Մենք միշտ պատրաստ ենք երկխոսության մեր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ։ Երբ նրանց հետ որոշենք մեր հաջորդ միջոցառումները, անպայման կտեղեկացնենք լրագրողներին»,- ասել է Գալուզինը՝ ի պատասխան լրագրողների հարցին, թե սպասվո՞ւմ է նախարարների հաջորդ հանդիպումը։
Անցյալ տարի Երևանն ու Բաքուն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության միջնորդությամբ սկսեցին քննարկել ապագա խաղաղության պայմանագիրը՝ հիշեցնում է РИА-ն։









