Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը մոտենում է իր ավարտին: Ինչպես և կանխատեսելի էր, Երևանի ընտրությունները իշխող ուժի և, հատկապես, Նիկոլ Փաշինյանի համար ունեն կենսական, անգամ օրհասական նշանակություն, այդ իսկ պատճառով, ողջ իշխանական ռեսուրսն ու վարչական լծակները հանել են հրապարակ՝ փորձելով աջակցել Ավինյան Տիգրանին։ Ավինյանը կաշվից դուրս եկավ և փորձեց իր ստանձնած դերը փայլուն կատարել և երևանցիներին, հնարավոր բոլոր ձևերով, մանիպուլացնել։ Քարոզարշավի ողջ ընթացքում նա անում էր ամեն ինչ փաշինյանական իշխանության վարած քաղաքական կուրսի ու ազգակործան «լյապերի» մասին չխոսել, գեղեցիկ փաթեթավորումներ էր տալիս քաղաքացիների կողմից հնչող սուր հարցապնդումներին, որոնք հաճախ շատ ցցուն էին դիտվում՝ ցայց տալով իշխանական թեկնածուի իրական մերկությունը։
Նախօրեին տեղի ուենցավ ընտրություններն ամփոփոխ հեռուստաբանավեճը,
որը Հանրայինը կազմակերպել էր սեփական թեկնածուի համար հերթական անգամ ձրի հարթակ ապահովելու
և հանրությանը ինչ-որ չափով մոտիվացնելու նպատակով։ Սակայն, այդ ամենի հետ մեկտեղ,
ինչքան էլ հաղորդավարների, սատելիտ կուսակցությունների քողարկված ու լղոզված սիրաշահումներին,
Ավինյանը փաստացի ձախողեց այն։ Ավելին, ինչքան էլ ուղիղ եթերից հետո իշխանական քարոզիչներն
ու օդիոզ կերպարներն իրենց ֆեյսբուքյան տիրույթում ֆիմֆերամբներ էին ձոնում Ավինյանին՝
«ցնցող դեբատի», «ընտրված քաղաքապետ» լինելու փաստի հետ կապված, ակնհայտ է, որ իշխանականները
լուրջ ջղաձգումների մեջ են, քանի որ հասկանում են, որ հանրությանն այդքան
էլ հեշտ չի եղել խաբել։
Ինչ խոսք, փաշինյանական կեղծ պնդումներին ու կիսաճշմարտություններին
հավատացողների թիվը քիչ չէ, բայց, ըստ էության, բավարար չէ համապատասխան քվե ապահովելու
համար ու հենց դրա համար է, որ անձամբ Նիկոլն է կպել գործի, և այսօր արդեն նախատեսված
է մայրաքաղաքում երթ անցկացնել։ Պետք է փաստենք, որ այս երթն ավելի շատ հենց Փաշինյանին
է անհրաժեշտ, որպեսզի հասկանա, թե ինչ է իրենց ինքը ներկայացնում հիմա՝ այսքան արհավիրքից
հետո, նա փորձում է հասկանալ՝ կարո՞ղ է և ի վիճակի՞ է շարունակել այս պատուհասության
շրջանը։
Հավանաբար դրանով է պայմանավորված, որ այսօր մարզերից մեծ թվով մարդիկ են բերվում Երևան՝ երթին մասնակցելու և այն ներկայանալի ցույց տալու նպատակով։ Չի բացառվում, որ իշխանական թիմը հավաքագրի մարզերերում ապրող երևանաբնակներին, արհեստական հաշվառումներ լինեն։ Ի դեպ, տ օդում կախված խոսակցությունների համաձայն՝ Երևանում հաշվառված օտարերկրացիներին ևս փորձելու են ընտրությունների մասնակից դարձնել՝ թիվ ապահովելու
համար։
Ըստ էության, Փաշինյանն ինքն անձամբ շատ լավ գիտակցում է, որ
չի կարողանալու ապահովել 50 տոկոս ձայն կամ ինչ-որ կցորդի հետ կոալիցիա ձևավորել, և,
ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու ընտրություններն էլ կդառնան Նիկոլին
հեռացնելու գործընթացի մեկնարկը։
Արմեն Հովասափյան









