Foto

Հայաստանի բիզնես էլիտայի ներկայացուցիչները հասկանո՞ւմ են իրենց պատասխանատվության աստիճանը. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն անդրադարձել է Հայաստանի բիզնես էլիտայի պատասխանատվությանը

«Նրանք, ովքեր այս կործանարար գործընթացները կանգնեցնելու հնարավորություններ և ռեսուրսներ ունեն, բայց այսօր լռում են՝ հույս ունենալով, որ Փաշինյանից հետո «սպիտակ ձեռնոցներով» կգան իշխանության և իրենց կլանը հանգիստ կղեկավարի երկիրը, ավելի վատն են, քան նրանք, ովքեր հանձնում են Արցախը, ովքեր իրենց պետությունն ու ժողովրդին հասցրել են անդունդի եզրին:

Ինչ-որ անհայտ սպասումով ապրող բիզնես էլիտայի ներկայացուցիչները հասկանո՞ւմ են արդյոք, թե ինչ ենք հիմա կորցնում: Արմատական փոփոխությունների իրադրության մեջ նրանք գիտակցո՞ւմ  են պատմության, Հայաստանի ու Արցախի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած տասնյակ հազարավոր մեր  հայրենակիցների առաջ սեփական բարոյական պատասխանատվության աստիճանը: Եվ վերջապես՝  նրանք գիտակցո՞ւմ  են սեփական պատասխանատվությունն  իրենց երեխաների ու թոռների առաջ, որոնց զրկում են ազգային հպարտության  և արժանապատվության զգացումից՝ իրենց այսօրվա անգործությամբ»,- ասել է Արա Աբրահամյանը: